21:44  ,  13 օգոստոսի, 2018

Վիլիան․ Կլքեի «Չելսին», եթե Կոնտեն մնար  

«Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը պատմել է, որ մտածել է ակումբային գրանցումը փոխելու մասին։ Ընթացիկ մրցաշրջանից առաջ Անտոնիո Կոնտեին  գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Մաուրիցիո Սարին։

«Ես կլքեի «Չելսին», եթե Կոնտեն մնար ակումբում։ Հիմա ես այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ խաղալ այս թիմում։ Հիմա կհեռանամ միայն ակումբի ցանկությամբ»,- Վիլիանի խոսքն է փոխանցում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Չելսին» արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով