10:28  ,  13 օգոստոսի, 2018

Բալոտելին կարող է վերադառնալ Իտալիա  

Ֆրանսիական «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է վերադառնալ Իտալիայի Ա Սերիա:  Football Italia–ն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Սասուոլոն»:

Ավելի վաղ ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան նշել էր, որ Բալոտելին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

Բալոտելիի տեղափոխության մասին սոցիալական ցանցերում ակնարկել է նաև «Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին Պրինս Բոատենգը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում