00:57  ,  12 օգոստոսի, 2018

«Ռեալը» հաղթեց «Միլանին», «Ինտերը»՝ «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» նվաճել է Սանտիագո Բերնաբեուի անվան գավաթի ամենամյա խաղարկության հաղթողի կոչումը: Իսպանացի Խուլյեն Լոպետեգիի գլխավորած թիմը Մադրիդում ընդունել է իտալական «Միլանին» եւ հաղթել է ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի, ուելսցի Գարեթ Բեյլի եւ իսպանացի Բորխա Մայորալի գոլերի շնորհիվ՝ 3:1:

International Champions Cup ընկերական մրցաշարում Մադրիդի «Աթլետիկոն» եւ Միլանի «Ինտերը» նույնպես մրցել են Իսպանիայի մայրաքաղաքում: Նվազագույն հաշվով առավելության է հասել իտալական թիմը: Միակ գոլը խփել է արգենտինացի կիսապաշտպան Լաուտարո Մարտինեսը:

Trofeo Santiago Bernabéu

«Ռեալ Մադրիդ» - «Միլան»՝ 3:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 2, Գարեթ Բեյլ, 45+1, Բորխա Մայորալ, 90+1 - Գոնսալո Իգուաին, 4

International Champions Cup

«Աթլետիկո Մադրիդ» - «Ինտեր Միլան»՝ 0:1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում