12:35  ,  8 օգոստոսի, 2018

«Չելսին» 80 միլիոն եվրո է վճարել «Աթլետիկի» դարպասապահի համար

Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային, հաղորդում է իսպանական Marca-ն: Անգլիական ակումբը իսպանացի ֆուտբոլիստի համար բասկյան ակումբին վճարել 80 միլիոն եվրո: Հենց այդքան էր «Աթլետիկի» հետ ֆուտբոլիստի պայմանագրում նշված նրա տրանսֆերային արժեքը:

23-ամյա դարպասապահը Լոնդոն կմեկնի օգոստոսի 8-ին եւ կկնքի պայմանագիր  եւ կդառնա պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Տրանսֆերային պատուհանն Անգլիայում փակվում է օգոստոսի 9-ին:

Սպասվում է, որ «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան այդ գործարքից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում