Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարկո Պյացան հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ կխաղա «Ֆիորենտինայում», հայտնում է Ֆլորենցիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա խորվաթի համար «Ֆիորենտինան» կվճարի 2 միլիոն եվրո, իսկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավորություն կունենա 20 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։
Պյացան «Յուվենտուսում» է 2016 թվականից։ Անցած մրցաշրջանի երկրորդ հատված հարձակվողը անցկացրեց գերմանական «Շալկեում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում