19:25  ,  7 օգոստոսի, 2018

Հայտնի ռուս մեկնաբանը աջակցելու է «Փյունիկին»  

Ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը Երևանում է։ Նա պատրաստվում է դիտել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կայանալիք «Փյունիկ» - «Մաքաբի» հանդիպումը։ «Փյունիկի» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում Ուտկինը պատմում է, որ չնայած «Մաքաբիի» երկրպագուների շրջանում շատ ընկերներ ունի, սակայն այսօր երկրպագելու է երևանյան ակումբին։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով