14:06  ,  7 օգոստոսի, 2018

ԵԱ–ի արդյունքների ամփոփում (NEWS.am Sport Live)

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ու հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ասուլիսում ամփոփում են Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքները:

Հիշեցնենք, որ երիտասարդ հունահռոմեականները 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալ են նվաճել ԵԱ-ում՝ թիմային հաշվարկում գրավելով 3-րդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ տեղը: Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում