10:32  +04,  6 օգոստոսի, 2018

Դոնալդ Թրամփը պատասխանել է Լեբրոն Ջեյմսին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի հայտարարությանը, որը նա արել էր CNN-ին տված հարցազրույցում: Ամերիկացի բասկետբոլիստը նշել էր, որ Թրամփը սպորտն օգտագործում է ամերիկացիներին տարանջատելու համար: Ջեյմսը նաեւ ասել էր, որ չի նստի մեկ սեղանի շուրջ ԱՄՆ-ի նախագահի հետ:

«Լեբրոն Ջեյմսի հետ հարցազրույց էր վարում հեռուստատեսությունում ամենաբթամիտ մարդը՝ Դոն Լեմոնը: Նա արեց այնպես, որ Լեբրոնը թողնի խելացի մարդու տպավորություն, իսկ դա հեշտ չէ: Ես նախընտրում եմ Մայքլ Ջորդանին»,- թվիթերյան էջում գրել է Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քլիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ