20:48  ,  31 հուլիսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Փյունիկ» - «Տոբոլ»․ Առաջին խաղակեսից հետո  

Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» - «Տոբոլ» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը դեռ չի բացվել։ 

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ» - «Տոբոլ»՝ 0։0 (առաջին խաղակես)

«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Դենիս Վոյնով, Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում