22:05  ,  30 հուլիսի, 2018

Իսպանիայում աշխատած մարզիչը գլխավորեց «Արարատը»

Արմեն Ստեփանյանը նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ստեփանյանը եղել է իսպանական «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը: Նա մարզել է նաեւ իսպանական «Ֆուենխիրոլան»: «Արարատի» գլխավոր մարզիչի օգնականը կլինի Գեորգի Մինասովը:

«Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը կաշխատի ակումբի համակարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում