20:51  ,  30 հուլիսի, 2018

Անգլիան պատրաստ է Քաթարի փոխարեն ընդունել ԱԱ-2022-ը  

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դևիդ Տրիսմանը նշել է, որ Քաթարը չի կարող ընդունել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարը, եթե ապացուցվի, որ ընտրությունների ժամանակ ՖԻՖԱ-ի կանոնակարգը խախտվել է։ Տրիսմանը նաև ասել է, որ Անգլիան պատրաստ է ընդունել ԱԱ-2022-ը։

«Եթե ապացուցվի, որ Քաթարը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը, ապա այնտեղ չի կարելի անցկացնել աշխարհի առաջնություն։ Այդ դեպքում սխալ կլինի, եթե Անգլիայի թեկնածությունը չքննարկվի»,- Տրիսմանի խոսքն է փոխանցում Evening Standard-ը։

Ավելի վաղ Times-ը գրել էր, որ Քաթարը դիմել է հատուկ ծառայությունների օգնությանը, որպեսզի ՖԻՖԱ-ն քվեարկի իր օգտին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ն ընդունելուն հավակնում էին Ավստրալիան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան ու Հարավային Կորեան (համատեղ հայտով)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում