15:47  +04,  30 հուլիսի, 2018

Օլիմպիական չեմպիոնը մահացել է 38 տարեկանում

Վանկուվեր-2010 ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Վիբեկե Սկոֆտերուդը մահացել է դժբախտ պատահարի հետեւանքով:

38-ամյա մարզուհուն մահացած են հայտնաբերել Նորվեգիայի հարավում գտնվող կղզիներից մեկում: Ոստիկանության վարկածով, նա վթարի է ենթարկվել հիդրոսկուտերով, փոխանցում է NRK-ն:

Վանկուվեր-2010-ում Սկոֆտերուդը չեմպիոն էր հռչակվել դահուկային փոխանցումավազքում: Նա աշխարհի կրկնակի չեմպիոն է, իսկ կարիերան ավարտել էր 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս