11:52  ,  27 հուլիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» նոր համազգեստի հոլովակում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրել է երրորդ համազգեստը նոր մրցաշրջանի համար: Puma ընկերության պատրաստած համազգեստի շնորհանդեսին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին անգլիական ակումբը հավաք է անցկացնում Սինգապուրում, որտեղ հուլիսի 26-ին հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ հուլիսի 28-ին կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում