20:26  ,  26 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռեգենսբուրգի» հետ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ռեգենսբուրգի» հետ։ Գերմանական ակումբի կայքը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը։

«Սարգիսն իրեն հիանալի դրսևորեց առաջին մրցաշրջանում։ Նա դարձավ «Ռեգենսբուրգի» առանցքային խաղացողներից մեկը։ Կարծում ենք, որ սա նրա հնարավորությունների առավելագույն սահմանը չէ։ Շատ ուրախ ենք, որ Սարգիսն իր ապագան կապում է մեր ակումբի հետ»,- նշել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Կրիստիան Կելերը։

«Ինձ հրաշալի եմ զգում «Ռեգենսբուրգում»։ Մենք ունենք հիանալի թիմ և մարզչական շտաբ»,- ասել է Ադամյանը։

Երկրորդ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 25-ամյա Ադամյանը մասնակցել է 33 խաղերի, դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում