Ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմը կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի մայրաքաղաքային ակումբի հետ։
Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռոման» Մալկոմի համար կվճարի 36 միլիոն եվրո։ Բրազիլացին կկնքի 5 տարվա պայմանագիր և կվաստակի տարեկան 2,5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում