13:12  ,  23 հուլիսի, 2018

Սիմեոնե. «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ մրցակցելու համար գումար չունենք, բայց կստեղծագործենք

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» հետ չեմպիոնության համար պայքարելու համար Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ունի միայն մեկ լուծում:

«Գործնականում հնարավոր չէ Պրիմերայում առաջ անցնել «Ռեալից» եւ «Բարսելոնայից»: Նախորդ տասնամյակում միայն մեկ անգամ է դա հաջողվել մեզ՝ 2014-ին: Դա եղավ լարված աշխատանքի եւ հզորագույն խաղացողների շնորհիվ:

Առաջատարների հետ մրցակցելու համար մենք այդքան գումար չունենք եւ չենք կարող 150-200 միլիոն եվրո վճարել մեկ խաղացողի համար:

«Աթլետիկոն» պետք է ստեղծագործաբար մոտենա հարցին: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ ակումբին եւ ինչպես հզորացնել մեր խաղը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի անցած առաջնությունում «Աթլետիկոն» գրավեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում