19:19  ,  20 հուլիսի, 2018

«Ռոմայի» կիսապաշտպանը կխաղա «Ֆիորենտինայում»  

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ժերսոն Սանտոսը հաջորդ մրցաշրջանում վարձակալությամբ կխաղա «Ֆիորենտինայում», հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

21-ամյա բրազիլացին «Ֆիորենտինայում» հանդես կգա մինչև 2019 թվականի հունիսի 30-ը։

Ժերսոնը Իտալիայի նախորդ առաջնության 24 խաղում խփել է 2 գոլ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում