16:35  ,  20 հուլիսի, 2018

Դավիթ Արշակյանը տեղափոխվեց խորվաթական «Գորիցա»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը պայմանագիր է կնքել խորվաթական «Գորիցա» ակումբի հետ, որը ներկայացրել է հայ խաղացողին:

«Գորիցան» երկրորդ լիգայի հաղթողն է եւ նոր մրցաշրջանում հանդես կգա Խորվաթիայի ուժեղագույնների խմբում:

Դավիթ Արշակյանը հունիսին հեռացել էր դանիական «Վայլեից»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ Լիտվայի «Տրակայում» եւ ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայրում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում