11:17  ,  13 հուլիսի, 2018

Մոդրիչ. Շնորհակալ եմ Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ափսոսում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»:

«Ես կցանկանայի,, որ Կրշտիանուն մնար «Ռեալում»: Ռոնալդուն բացառիկ ֆուտբոլիստ է, ափսոս, որ նա հեռացավ: Ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արեց «Ռեալում»: Ռոնալդուին մաղթում եմ լավագույնը, բացառությամբ «Ռեալի» դեմ հանդիպումներում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի տրանսֆերի համար «Յուվենտուսը» երկու տարում «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո: 33-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 30 միլիոն եվրո: Նա կկնքի չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում