Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Խորվաթիայի հավաքականի հաղթականը Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
«Սա հսկայական նվաճում է Խորվաթիայի համար, որի ներքին լիգան այնքան էլ ուժեղ չէ: Ցնցող է, որ նրանք հասել են եզրափակիչ: Անգլիան այսօր ունի արտասվելու առիթ: Բայց կա նաեւ լավատեսության առիթ:
Ենթադրում եմ, որ Յանգն ու Վարդին չեն մասնակցի 2022թ. աշխարհի առաջնությանը, բայց մյուսները կունենան հրաշալի հնարավորություն: Ես Սաութգեյթին կթողնեի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում եւ շանս կտայի նրնան ղեկավարել թիմը նաեւ Եվրո-2020-ի ժամանակ: Նրանք ունեն բոլոր հիմքերը հպարտությամբ վերադառնալ հայրենիք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:
Հիշեցնենք, որ խսրվաթները Անգլիային հաղթեցին լրացուցիչ ժամանակում՝ 2:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի