09:12 12 հուլիսի, 2018Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Խորվաթիայի հավաքականի հաղթականը Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
«Սա հսկայական նվաճում է Խորվաթիայի համար, որի ներքին լիգան այնքան էլ ուժեղ չէ: Ցնցող է, որ նրանք հասել են եզրափակիչ: Անգլիան այսօր ունի արտասվելու առիթ: Բայց կա նաեւ լավատեսության առիթ:
Ենթադրում եմ, որ Յանգն ու Վարդին չեն մասնակցի 2022թ. աշխարհի առաջնությանը, բայց մյուսները կունենան հրաշալի հնարավորություն: Ես Սաութգեյթին կթողնեի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում եւ շանս կտայի նրնան ղեկավարել թիմը նաեւ Եվրո-2020-ի ժամանակ: Նրանք ունեն բոլոր հիմքերը հպարտությամբ վերադառնալ հայրենիք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:
Հիշեցնենք, որ խսրվաթները Անգլիային հաղթեցին լրացուցիչ ժամանակում՝ 2:1:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.