Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 3:6, 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել ճապոնացի Կեի Նիսիկորիի նկատմամբ։ Եզրափակիչի ուղեգրի համար Ուիմբլդոնի եռակի հաղթող Ջոկովիչը կպայքարի արգենտինացի Խուան-Մարտին Դել Պոտրոյի եւ իսպանացի Ռաֆայել Նադալի դիմակայության հաղթողի հետ։
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (մրցաշարի առաջին համարն էր) չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը՝ 4 ժամ 13 րոպե տեւած պայքարում պարտվելով հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին՝ 6:2, 7:6 (7:5), 5:7, 4:6, 11:13։
Կիսաեզրափակիչում Անդերսոնը կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչ - ամերիկացի Ջոն Իզներ զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում