11:55  ,  11 հուլիսի, 2018

Ամերիկյան ընկերությունը դարձել է «Միլանի» սեփականատեր  

Իտալական «Միլանը» պարտքերի պատճառով դարձել է ամերիկյան Elliott Management ընկերության սեփականությունը։

«Միլանի» նախկին սեփականատեր Լի Յունհունը չի կատարել վարկային պարտականությունները և սահմանված ժամկետում չի կարողացել վճարել 32 միլիոն եվրո։ 2017-ի ապրիլին Elliott Management-ը Յունհունին տրամադրել էր 303 միլիոն եվրո վարկ։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար «Միլանին» զրկել էր Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով