19:32  ,  10 հուլիսի, 2018

Լոնդոնի «Արսենալն» ունի նոր կիսապաշտպան

Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան իտալական «Սամպդորիայից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», հաղորդում են երկու ակումբների պաշտոնական կայքերը։

«Մենք ձեռք բերեցինք երիտասարդ եւ տաղանդավոր խաղացողի։ Նախորդ երկու մրցաշրջաններում նրա խաղը «Սամպդորիայում» ինձ հաճույք է պատճառել։ Աշխարհի առաջնությունում նրա ցուցադրած խաղը հաստատեց իմ կարծիքը նրա մասին։ Բոլորս ողջունում ենք Լուկասին «Արսենալում» եւ սպասում նրան»,- ասել է լոնդոնցիների իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին։

«Արսենալում» 22-ամյա Տորեյրան հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։

«Սամպդորիայում» Տորեյրան մասնակցել է 74 հանդիպման, խփել 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում