Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան չի տեղափոխվի «Լիվերպուլ», հայտնում է Liverpool Echon-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվում է Թուրին։
Նշվում էր, որ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել Յուրգեն Կլոպը, սակայն լիվերպուլյան լրատվամիջոցը հերքում է այդ տեղեկությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում