00:41  ,  6 հուլիսի, 2018

«Նապոլիի» հերթական տրանսֆերը  

Իտալական «Նապոլին» պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ ակումբի հետ պայմանագիր է կնքել իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։

22-ամյա իսպանացին Նեապոլում կմնա մինչև 2023 թվականը։ Տեղափոխության ֆինանսական կողմի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն ըստ իտալական լրատվամիջոցների՝ «Նապոլին» վճարել է 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը տարեկան վաստակելու է 2,5 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնության 34 խաղում Ռուսիը դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով