00:52  +04,  4 հուլիսի, 2018

ԱԱ-2018. Անգլիան քառորդ եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Կոլումբիայի եւ Անգլիայի հավաքականները Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում վիճարկեցին աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը: Հետխաղյա 11 մետրանոցներով հաջողության հասավ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացիները վաստակեցին 11 մետրանոցի իրավունք: Այն հստակ իրացրեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, որը 6 գոլով աշխարհի առաջնության ռմբարկուների մրցավազքի առաջատարն է: Ավելացված երրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կոլումբիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Իերի Մինան վերականգնեց հավասարությունը՝ 1:1:

Լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել եւ նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար, որը դիպուկ հարվածով սկսեց կոլումբացի Ռադամել Ֆալկաոն, Հարի Քեյնը եւս չվրիպեց: Կուադրադոն ու Մարկու Ռեշֆորդ եւս փոխանակվեցին արդյունավետ հարվածներով: Կոլումբացի Մուրիելի գոլից հետո Հենդերսոնը ձախողվեց դարպասապահ Դավիդ Օսպինայի հետ դիմակայությունում: Սակայն դրանից հետո Կոլումբիայի չորրորդ հարվածը ձախողեց Ուրիբեն, իսկ Տրիպիերը հստակ էր եւ շտկեց անգլիացիների համար վտանգավոր դրությունը: Կոլումբիայի 5-րդն հարվածն էլ գոլով չավարտվեց՝ հերթական ձախողակը Բական էր: Անգլիային հաղթանակ բերեց Դայերը՝ 4:3:

Անգլիան հուլիսի 7-ին կմրցի Շվեդիայի թիմի հետ, որը 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության էր մատնել Շվեյցարիային:

ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ

Կոլումբիա - Անգլիա՝ 1:1 (հիմնական ժամանակ, լրացուցիչ ժամանակ, 11մ՝ 3:4), (տեսանյութ)

Իերի Մինա, 90+3 - Հարի Քեյն, 57, 11մ

Կոլումբիա Օսպինա, Արիաս (Սապատա, 116), Բարիոս, Կ․ Սանչես (Ուրիբե, 79), Ֆալկաո, Կուադրադո, Մինա, Լերմա (Բակա, 62), Մոխիկա, Կինտերո (Մուրիել, 88), Դ․ Սանչես։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր (Ռեշֆորդ, 113), Սթոունս, Մագուայեր, Լինգարդ, Հենդերսոն, Քեյն, Սթերլինգ (Վարդի, 88), Տրիպյե, Յանգ (Ռոուզ, 102), Ալի (Դայեր, 81)։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս