18:30  ,  2 հուլիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակը  

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները կողմնորոշվել են ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակի հարցում։

Իսպանական ակումբը ցանկանում է ամեն գնով ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է El Confidencial-ը։

«Ռեալը» ցանկանում է օգտվել ՈւԵՖԱ-ի ՊՍԺ-ի լարված հարաբերություններից (ֆինանսական ֆեյր փլեյի պատճառով)։

19-ամյա հարձակվողին իրենց կազմերում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով