22:01  ,  28 հունիսի, 2018

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Դանիային  

Բասկետբոլի Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Կոպենհագենում 64։90 հաշվով պարտվեց Դանիայի հավաքականին։

Հիշեցնենք, որ հավաքականների երևանյան հանդիպումը ևս ավարտվել էր դանիացիների հաղթանակով՝ 78։71։

B խմբում Հայաստանի հավաքականը երկրորդն է և առաջին տեղում հայտնվելու հնարավորություն այլևս չունի։  Նիկշա Բավցևիչի գլխավորած թիմը 2 անգամ հաղթել է Ալբանիային։

Մինչև Կոպենհագեն մեկնելը Հայաստանը մասնակցեց Լիբանանում կայացած մրցաշարին, որտեղ պարտվեց Քաթարին և հաղթեց Լիբանանին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով