Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը չորս տարվա պայմանագիր է կնքել Կրասնոդարի «Կուբանի» թիմի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է մեկ միլիոն եվրո:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսն ասաց, որ իրենով հետաքրքրվում էին հոլանդական այլ թիմեր, եւ «Այաքսը» ցանկանում էր իրեն վարձավճարով հանձնել այդ թիմերից մեկին, սակայն «Կուբանի» առաջարկը Հոլանդիայի գործող չեմպիոնին ավելի շատ է հետաքրքրել:
«Ես շատ էի մտածում Ռուսաստան տեղափոխվելու առաջարկի մասին: Ես խորդրդակցեցի Հայաստանի ազգային հավաքականի ընկերներիս` Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի եւ Մարկոս Պիզելիի հետ: Նրանք պատմեցին Ռուսաստանում հանդես գալու բոլոր առավելությունների մասին եւ խորհուրդ տվեցին տեղափոխվել: Ինձ համար շատ կարեւոր է խաղալ, ունենալ խաղային պրակտիկա եւ մշտական տեղ թիմի հիմնական կազմում: Կաշխատեմ մեկնել Ռուսաստան հենց առաջին հնարավորության դեպքում»- ասաց Օզբիլիսը:
Օգոստոսի 15-ին Արաս Օզբիլիսը կմասնակցի Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպմանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:37 , 7 սեպտեմբերի
14:08 , 7 սեպտեմբերի
13:42 , 7 սեպտեմբերի
13:03 , 7 սեպտեմբերի
12:04 , 7 սեպտեմբերի
11:50 , 7 սեպտեմբերի
11:22 , 7 սեպտեմբերի
10:56 , 7 սեպտեմբերի
10:05 , 7 սեպտեմբերի
09:31 , 7 սեպտեմբերի