21:53  +04,  16 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Դանիայի հավաքականն ուժեղ էր Պերուի թիմից (տեսանյութ)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպումն անցկացրին C խմբում ընդգրկված Պերուի եւ Դանիայի հավաքականները։ Նվազագույն հաշվով հաղթանակ տարան դանիացիները։

Սարանսկի «Մորդովիա Արենայում» տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կրկնապատկերի համակարգից օգտվելուց հետո մրցավարը որոշեց 11 մետրանոց նշանակել դանիացիների դարպասին, սակայն կիսապաշտպան Կրիստիան Կուեւան բարձր հարվածեց։

1982 թվականից հետո առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Պերուի հավաքականը գոլ բաց թողեց 59-րդ րոպեին։ Դանիացիների կազմում աչքի ընկավ հարձակվող Յուսուֆ Պոուլսենը, որն օգտագործեց Կրիստիան Էրիկսենի արդյունավետ փոխանցումը։

C խմբում Դանիան հավասարվեց Ֆրանսիային, որը 2։1 հաշվով պարտության էր մատնել ավստրալացիներին։

ԱԱ-2018․ C խումբ, առաջին տուր

Պերու - Դանիա՝ 0։1 (տեսանյութ)

Յուսուֆ Պոուլսեն, 59

Չիրացրած 11մ՝ Կրիստիան Կուեւա (Պերու), 45+1

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս