14:38  ,  14 հունիսի, 2018

Ռոբերտ Արզումանյանն՝ «Արցախի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը համալրել է «Արցախը», որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբում։

Ռոբրետ Արզումանյանը Հայաստանի հավաքականում մասնակցել է 72 հանդիպման, դարձել 5 գոլի հեղինակ: Նախկինում հանդես է եկել Պերմի «Ամկարում», Կարագանդայի «Շախտյորում», ղազախական «Ակտոբեում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», դանիական «Ռանդերսում» և Երեւանի «Փյունիկում»:

«Ռոբերտը Ռաֆայել Նազարյանի առաջին ձեռքբերումն է, ում հետ «Արցախը» մեծ հույսեր է կապում: Բարի գալուստ մեր ընտանիք, Ռոբերտ»,– ասվում է ակումբի հաղորդագրությունում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում