13:25  ,  13 հունիսի, 2018

Իսպանիայի հավաքականի մարզիչի գլխավոր թեկնածուները  

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է նոր գլխավոր մարզիչ փնտրել։ Խուլյեն Լոպետեգին ԱԱ-2018-ի ավարտից հետո տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»՝ զբաղեցնելով ֆրանսիացի Զինեդին Զիդանի հեռանալուց հետո թափուր մնացած գլխավոր մարզիչի պաշտոնը։ 

Իսպանիայի հավաքականը կարող են գլխավորել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և Միչելը (աշխատել է «Մալագայում»)։

Էնրիկեին, որն ավելի վաղ բանակցություններ էր վարել «Չելսիի» և «Արսենալի» հետ, ցանկանում է հրավիրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ֆերնանդո Իերոն։ Իսկ ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն էլ ցանկանում է հրավիրել Միչելին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում