17:35  ,  7 հունիսի, 2018

Վարդան Մինասյանը՝ հավաքականի նորեկների, Ռոման Բերեզովսկու և Անատոլի Այվազովի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ազգային թիմի նորեկների մասին։ Գլխավոր մարզիչն անդրադարձել է «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովին, որը համաձայն է խաղալ հավաքականում։ Մինասյանը պատմել է նաև Ռոման Բերեզովսկու հետ աշխատանքի մասին։

«Ավստրիայում կայացած հավաքի ժամանակ մեզ միացավ 4 նորեկ, որոնք խաղում են արտասահմանում։ Անդրե Կալիսիրը և Իվան Յագանը արդեն հիմա կարող են օգուտ բերել հավաքականին, իսկ Էդգար Բաբայանը և Մոնրո Արարատը մեզ օգտակար կլինեն ապագայում։ Նրանք երիտասարդ և մեծ պոտենցիալով խաղացողներ են։

Ռոման Բերեզովսկին բարձրակարգ մասնագետ է, որը կարող է մեծ օգուտ տալ հավաքականին։  Նա այդ ամենը ցույց է տալիս մարզումներին ժամանակ։ Հավաքականում բոլորը տպավորված են նրա հետ աշխատանքից։

Անատոլի Այվազովը համաձայնել է խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն համալսարանի քննությունների պատճառով չկարողացավ մասնակցել հավաքին։

Արդեն ուսումնասիրում ենք Ազգերի լիգայի մեր մրցակիցներին։ Մարտավարությունը կընտրենք՝ հաշվի առնելով նրանց թույլ կողմերը։ Մինչ Ազգերի լիգայի մեկնարկը ընկերական հանդիպումներ չեն լինի։ Կարող է անցկացնենք հավաք, որում կլինեն Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները»,- նշել է Մինասյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում