23:16  ,  5 հունիսի, 2018

Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից

Լոնդոնում ընթացող չճանաչված երկրների աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Արևմտյան Հայաստանի հավաքականը, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանը, պարտվեց Սեկեյան երկրամասին և դուրս մնաց հետագա պայքարից։ Խաղն ավարտվեց 4։0 հաշվով։ Արևմտյան Հայաստանի հավաքականը 18-րդ րոպեին մնաց 10 ֆուտբոլիստով․ կարմիր քարտ ստացավ Րաֆֆի Կայան։

Խմբային փուլում Հարություն Վարդանյանի գլխավորած թիմը հաղթել էր Պենջաբին (1։0) և Կաբիլիային (4։0), ինչպես նաև ոչ ոքի էր խաղացել Ճապոնիայի կորեացիների հետ (0։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում