23:34  ,  5 հունիսի, 2018

«Բանանցի» առաջին նորեկը  

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 20-ամյա հարձակվող Էրիկ Պետրոսյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Էրիկ Պետրոսյանը ֆուտբոլասերներին հայտնի է «Փյունիկում» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում իր ելույթներով:

«Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ «Բանանցի» մարզչական շտաբի ուշադրությանը և հնարավորություն ունեմ ելույթներս շարունակելու այս ակումբում: Գիտակցում եմ, որ առջևում ինձ քրտնաջան և մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանամ արդարացնել այդ վստահությունը և օգտակար լինեմ իմ նոր թիմին»,- ասել է «Բանանցի» նորեկը:

«Էրիկ Պետրոսյանի որակներին լավ ծանոթ եմ պատանեկան հավաքականի կազմում իր ելույթներից: Նա տարբերվում է հարձակման գծում իր ոչ ստանդարտ գործողություններով: Երիտասարդ և հեռանակարային ֆուտբոլիստ է: Ճիշտ նվիրումով աշխատելու դեպքում բարձրակարգ ֆուտբոլ խաղալու լավ հնարավորություն ունի»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հավելենք նաև, որ բացի Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում հանդես գալուց, Էրիկ Պետրոսյանը 2016 թվականին հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով