00:15  ,  31 մայիսի, 2018

«Տոտենհեմի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ինտեր»  

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում։

30-ամյա բելգիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը», հայտնում է Corriere dello Sport-ը։

«Ինտերի» մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն առաջիկայում մեկնելու է Լոնդոն, որպեսզի սկսի բանակցել անգլիական կողմի հետ։

Կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը մոտ 30 միլիոն եվրո է։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 40 հանդիպման։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով