Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Altibox Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կիսեց միավորը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում։
Խաղաղ ելք ունեցան նաև տուրի մյուս պարտիաները։
3-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը։ Նորվեգացին ունի 1․5 միավոր։ Արոնյանն ունի 1 միավոր և հաջորդ տուրում կխաղա Կարլսենի հետ։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, երկրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0․5-0․5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0․5-0․5
Դին Լիրեն (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0․5-0․5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդակստան)՝ 0․5-0․5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0․5-0․5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի