21:15 29 մայիսի, 2018Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Altibox Norway Chess սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կիսեց միավորը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում։
Խաղաղ ելք ունեցան նաև տուրի մյուս պարտիաները։
3-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը։ Նորվեգացին ունի 1․5 միավոր։ Արոնյանն ունի 1 միավոր և հաջորդ տուրում կխաղա Կարլսենի հետ։
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սեւերով ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, երկրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0․5-0․5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0․5-0․5
Դին Լիրեն (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0․5-0․5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդակստան)՝ 0․5-0․5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0․5-0․5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.