Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մասնակցությամբ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 28-ին կմեկնարկի Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Առաջին տուրում Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան:
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:30-ին:
Նախօրեին անցկացվել էր Altibox Norway Chess մրցաշարի կայծակնային խաղի մրցումը, որում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել էր 3 միավոր եւ չինացի Դին Լիրենի հետ կիսել նախավերջին եւ վերջին տեղերը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Norway Chess, առաջին տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում