17:42  +04,  29 մայիսի, 2018

«Լիվերպուլը» 2 ֆուտբոլիստի համար կվճարի 170 միլիոն եվրո

Անգլիական «Լիվերպուլը» ծրագրում  է ձեռք բերել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Տոմա Լեմարին («Մոնակո») և Նաբիլ Ֆեկիրին («Լիոն»)։

Յուրգեն Կլոպի թիմը արդեն սկսել է բանակցությունները ֆրանսիական ակումբների հետ։

Ըստ Caught Offside-ի՝ անգլիական ակումբը Ֆեկիրի և Լեմարի տեղափոխությունների համար կվճարի մոտ 170 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ երեկ «Լիվերպուլը» ձեռք բերեց «Մոնակոյի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով