Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ռեկորդային պարգևավճար է խոստացել հավաքականի ֆուտբոլիստներին, եթե նրանք հաղթեն ԱԱ-2018-ում։
Մունդիալում հաջողության հասնելու դեպքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները կստանան մեկական միլիոն դոլար պարգևավճար, հաղորդում է globoesporte-ը։
ԱԱ-2018-ի խմբային փուլում Տիտեի գլխավորած ընտրանու մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան և Սերբիան։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի