23:40 28 մայիսի, 2018Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ռեկորդային պարգևավճար է խոստացել հավաքականի ֆուտբոլիստներին, եթե նրանք հաղթեն ԱԱ-2018-ում։
Մունդիալում հաջողության հասնելու դեպքում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները կստանան մեկական միլիոն դոլար պարգևավճար, հաղորդում է globoesporte-ը։
ԱԱ-2018-ի խմբային փուլում Տիտեի գլխավորած ընտրանու մրցակիցները կլինեն Շվեյցարիան, Կոստա Ռիկան և Սերբիան։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.