Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է թիմ հրավիրել իտալական «Ռոմայի» 21-ամյա կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին։ Տրանսֆերի կայացմանը կարող են նպաստել «Ռոմայի» սպորտային տնօրեն Մոնչիի և Էմերիի լավ հարաբերությունները։ Նրանք միասին աշխատել են «Սևիլիայում»։
Ըստ Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ իսպանացին, որպես պահեստային տարբերակ դիտարկում է «Սամպդորիայի» կիսապաշտպան Դենիս Պրատը։
Չի բացառվում, որ «Արսենալը» կփորձի ձեռք բերել երկուսին էլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

19:59 , 1 նոյեմբերի 
19:02 , 1 նոյեմբերի
17:50 , 1 նոյեմբերի 
17:39 , 1 նոյեմբերի
16:28 , 1 նոյեմբերի
12:03 , 1 նոյեմբերի
09:06 , 1 նոյեմբերի 
01:58 , 1 նոյեմբերի 
01:42 , 1 նոյեմբերի
23:29 , 31 հոկտեմբերի