19:20  ,  24 մայիսի, 2018

Մոհամեդ Սալահը չի խախտի ռամադանի կարգը  

Անգլիական «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ չի պատրաստվում խախտել ռամադանի կարգը, հայտնում է Al-Ahly.com-ը։

Մահմեդականները ռամադանի ժամանակ չեն կարող սնունդ ընդունել մինչև մայրամուտ։ Ստացվում է, որ «Լիվերպուլի» առաջատարը «Ռեալի» դեմ հանդիպումից միայն 1.5 ժամ առաջ  կարող է սնվել։

Ավելի վաղ Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը նշել էր, որ իր ֆուտբոլիստներին խնդրելու է խստորեն չհետեևել ռամադանի կարգին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Կիևում մայիսի 26-ին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում