09:45 22 մայիսի, 2018Լոնդոնի «Արսենալը» կողմնորոշվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Արսեն Վենգերին փոխարինողի հարցում:
BBC-ի համաձայն՝ «Արսենալը» գլխավորելու է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, որն այս մրցաշրջանի վերջում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից: Անգլիական ակումբն իսպանական «Վալենսիայի» ու «Սեւիլիայի» նախկին գլխավոր մարզիչի նշանակման մասին կհայտարարի այս շաբաթ:
46-ամյա Էմերին 2016 թվականից էր գլխավորում ՊՍԺ-ն, որի հետ այս մրցաշրջանում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու հաղթեց Ֆրանսիական լիգայի գավաթում:
Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում: Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.