16:04  +04,  21 մայիսի, 2018

ԱԱ-2018. Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հրապարակել է 23 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Marca-ն:

Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»):

Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»):

Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):

Իսպանիայի հավաքականի նախնական հայտացուցակից դուրս են մնացել Սեսկ Ֆաբրեգասը, Ալվարո Մորատան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի») եւ Էկտոր Բելերինը («Արսենալ»):

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիան մրցելու է Պորտուգալիայի (հունիսի 15, Սոչի), Իրանի (հունիսի 20, Կազան) եւ Մարոկկոյի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս