16:04 21 մայիսի, 2018Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հրապարակել է 23 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Marca-ն:
Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»):
Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»):
Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):
Իսպանիայի հավաքականի նախնական հայտացուցակից դուրս են մնացել Սեսկ Ֆաբրեգասը, Ալվարո Մորատան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի») եւ Էկտոր Բելերինը («Արսենալ»):
ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիան մրցելու է Պորտուգալիայի (հունիսի 15, Սոչի), Իրանի (հունիսի 20, Կազան) եւ Մարոկկոյի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.