Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին հրապարակել է 23 ֆուտբոլիստներից բաղկացած հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Marca-ն:
Դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»):
Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»):
Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):
Իսպանիայի հավաքականի նախնական հայտացուցակից դուրս են մնացել Սեսկ Ֆաբրեգասը, Ալվարո Մորատան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի») եւ Էկտոր Բելերինը («Արսենալ»):
ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսպանիան մրցելու է Պորտուգալիայի (հունիսի 15, Սոչի), Իրանի (հունիսի 20, Կազան) եւ Մարոկկոյի (հունիսի 25, Կալինինգրադ) հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի