11:25  ,  19 մայիսի, 2018

Ռունին կարող է սկսել մարզչական կարիերա

Անգլիական «Էվերտոնի» հարձակվող Ուեյն Ռունին, որը մոտ է ամերիկյան «Դի Սի Յունայթեդ» տեղափոխվելուն, կարող է կարիերայի ավարտից հետո զբաղվել մարզչական գործունեությամբ, հայտնում է Daily Mail-ը։

Լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը 32-ամյա ֆուտբոլիստին տեղեկացրել է, որ նա կարող է ընդգրկվել թիմի մարզչական շտաբում։

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը փետրվարին տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ ծրագրում է սկսել մարզիչի կարիերա։

Հիշեցնենք, որ Ռունին 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձավ «Էվերտոն», որտեղից հեռացել էր 2005-ին։

Անգլիայի ավարտված առաջնությունում ֆուտբոլիստը անցկացրած 31 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով